ամանորյա բաժին

Ամանորն ընտանիքում․

Ձմեռային ուսումնական արձակուրդի ընթացքում, հեռավար գործունեության շնորհիվ ստեղծվեց և հավաքվեց «Ամանորն ընտանիքում» փաթեթը:

Նախագիծը իրականացրել են քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկանները և ծնողները:

Կարդալ ավելին

Ավետիս

DSC00253-225x300Նոր դպրոցի ծնողական ակումբի ֆեյսբուքյան էջից
Ավետիս
երգում է սքանչելի Տաթև Ստեփանյանը

Կարդալ ավելին

Համով-հոտով տոնածառ

img_6896-300x200Հոլովակը` Տաթև Մելքոնյան և ընկերներ
Երգի բառերը վերցված են Հասմիկ Մաթևոսյանի բլոգից

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

 

Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քացրանուշ,
Չրեր, մրգեր, դեղձ ու նուռ
Ու մի կոկոս անչափ լուռ:

կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Գաթա ու տորթ ենք բերել,
Փայլուն խաղող ենք շարել,
Երգեր հազար, հազար միրգ
Քեզ ականջօղ ենք արել:

կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Մրգով, գաթով շա՜տ համեղ,
Տոնածա՞ռ է, թե՞ սկուտեղ:

Կարդալ ավելին

Փաթիլներ

IMG_4932Փաթ-փաթ փաթիլներ…
Հոլովակը` Կարինե Մամիկոնյան և ընկերներ

Երգի բառերը վերցված են Հասմիկ Մաթևոսյանի բլոգից

Ամպը բացեց դուռը մեծ,
Փաթիլները թափվեցին,
Երգով, պարով, ծիծաղով
Ճյուղերին նստոտեցին:

Կրկնակ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Քամին եկավ պարելով,
Փաթիլին խուտուտ տվեց,
«Հա, հա, հա, հա» երգելով՝
Փաթիլներին թռցրեց:

Կրկնակ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Իրար վրա շարվեցին,
Մի մեծ բլուր կազմեցին,
Քամին սուլեց, պտտվեց,
«Փաթիլներով պար» բռնեց:

Կրկնակ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Կարդալ ավելին

Դինդ-դոնգ

DSCF5922Կատարում է Տաթև Ստեփանյանը
Հոլովակը` Աշխեն Գրիգորյան և սաներ

 

 

Կարդալ ավելին

Պատրաստել ենք մենք…

img_20151021_095549Կարաոկեն պատրաստել են Աշխեն Գրիգորյանն ու սաները:

 

 

 

Կարդալ ավելին

Ավետիս

img_20151121_103510Ավետիս
Կատարում է կրթահամալիրի երաժշտության դաստիարակ Տաթև Ստեփանյանը
Հոլովակը Մարինե Մկրտչյանի

 
Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

Կարդալ ավելին

Ամանորյա. Բասեն բարի

hqdefault  Բասեն բարի
Կատարում է կրթահամալիրի երաժշտության դաստիարակ Տաթև Ստեփանյանը

Հոլովակը՝  Անի նազարյան և ընկերներ Նոր դպրոցի 4-րդ դասարա

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Կարդալ ավելին

Զար-զընգը


IMG_20151028_151629Զար զընգը

Կատարում է կրթահամալիրի երաժշտության դաստիարակ Տաթև Ստեփանյանը
Հոլովակը ստեղծվել է Գեղարվեստի կրտսեր դպրոցի սաների նկարներով
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր` լուսնակ գիշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Ձուն էկեր` գետին նախշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա:

Էլի պարը բոլորավ,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Քուրըս միջին մոլորավ,
Պարենք գիշեր լուսընկա:

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա:

Կարդալ ավելին